Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 429-ի

Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 429-ի

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ինդոնեզիայում ցուցնամի հետևանքով զոհերի թիվն ավելացել է: euronews.com-ի փոխանցմամբ՝ բնական աղետի հետևանքով զոհվել է 429 մարդ, իսկ ավելի քան մեկուկես հազար մարդ՝ վիրավորվել:

Փրկարարները հուսով են, որ կենդանի մարդկանց կգտնեն:

«Մեզ օգնում են բանակային ստորաբաժանումները, ոստիկաններն ու կամավորները, մենք հուսով ենք, որ գտնենք այն մարդկանց, որոնք կարողացել են փախչել: Քանի դեռ տեխնիկան չի եկել, փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել»,- ասել է փրկարարներից մեկը, որը ներգրավված է որոնման և փրկարարական գործողություններում:

Նշվում է, որ ավելի քան 120 մարդ համարվում է անհետ կորած, հարազատները նրանց փնտրում են հիվանդանոցներում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ի գիշերը ուժեղ ցունամին հարվածել էր Ինդոնեզիայի Ճավա և Սումատրա կղզիների ափամերձ տարածքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում