ԱՄՆ-ը հաստատել է Թուրքիային 3.5 մլրդ արժողությամբ Patriot համակարգերի մատակարարումը

ԱՄՆ-ը հաստատել է Թուրքիային 3.5 մլրդ արժողությամբ Patriot համակարգերի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱՄՆ վարչակազմը որոշում է կայացրել Թուրքիային վաճառել Patriot զենիթահրթիռային համակարգերը՝ 3.5մլրդ ընդհանուր արժեքով։

Ինչպես հայտնում է Тасс-ը, թույլտվություն է տրվել վաճառել 80 հատ Patriot MIM-104E հակահրթիռային համակարգեր և 60 հատ PAC-3 հրթիռներ, ինչպես նաև հարակից սարքավորումներ։

Նշվում է, որ ԱՄՆ-ի տեսանկյունից, պայմանագրի կատարումը համապատասխանում է «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության շահերին», որը նաև «կմեծացնի ՆԱՏՕ-ի իր առանցքային դաշնակցի անվտանգությունը, որը գտնվում է ահաբեկչության դեմ առաջատար պայքարում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում