Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ

Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am:  Կանադայի ոստիկանությունը հայտարարել է այն մասին, որ անհայտ անձիք նամակներ են բաժանել պայթուցիկ սարքերի տեղադրման մասին՝ կրիպտոարժույթով փրկագին վճարելու պահանջով։

Գազետա.ռու կայքը, հղում անելով Global News-ին, գրում է, որ նամակներում նշված է տարբեր քաղաքներում՝ Տորոնտո, Օտավա, Մոնրեալ, Էդմոնտոն Կալգարի, տրանսպորտային հանգույցներում տեղադրված պայթուցիկների մասին։

Տորոնտոյի իշխանությունը մետրոյի կայարաններից մեկից մարդկանց տարհանել են։ Պայթուցիկի տեղադրման մասին հաղորդագրությունը չի հաստատվել։ Ոստիկանությունը մյուս սպառնալիքները նույնպես համարել է անհիմն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում