Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում ՀՀ նորանշանակ դեսպանի հավատարմագրերը

Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում ՀՀ նորանշանակ դեսպանի հավատարմագրերը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հավատարմագրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սանա» գործակալությունը:

Նշվում է, որ Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում Հայաստանի և Վենեսուելայի նորանշանակ դեսպանների հավատարմագրերը, զրույց է ունեցել դեսպանների հետ, նրանց հաջողություն մաղթել իրենց առաքելությունը իրակակացնելու հարցում:

Դեսպանների ընդունելությունը կազմակերպվել է ընդունված արարողակարգերին համապատասխան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում