Իրանում հայտնել են սեփական հրթիռների հեռահարության ավելացման հնարավորության մասին

Իրանում հայտնել են սեփական հրթիռների հեռահարության ավելացման հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը հնարավորություն ունի մեծացնել իր բալիստիկ հրթիռների հեռահարությունը։ Այս մասին հայտնում է «Ռաշա թդեյը»՝ վկայակոչելով Mehr-ին։

Նրա խոսքով, իրանական հրթիռները կարող են հաղթահարել մինչև 2 հազար կիլոմետր տարածություն։

«Մենք հնարավորություն ունենք մեծ հեռահարությամբ հրթիռներ ստեղծել։ Տեխնիկական սահմանափակումներ կամ այս ոլորտում պայմանավորվածություններ չունենք»,– ասել է նա։

Ամիր Ալի Հաջիզադեն նշել է, որ իրանական հրթիռների թռիչքի հեռահարությունը որոշում են երկրի իշխանությունները՝ հիմնվելով Իրանի պաշտպանական կարիքների վրա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում