AM | RU
USD
EUR
RUB

Մի քանի բառով «ընտրությունների» մասին և ոչ միայն։

 

Նախկին իշխանության ներկայացուցիչները մասնակցության ցածր տոկոսը վերագրում են քաղաքականությանը՝ թե սա ցույց է տալիս «համաժողովրդականի իրական պատկերը» և այլն:

Ներկա իշխանությունները սա վերագրում են արտագաղթին ու ֆինանսական գործոնին՝ թե փողով ընտրողները չեն եկել և այլն...

Ըստ էության, երկուսի ասածի մեջ էլ և ճիշտ կա, և՝ սխալ։ Իրականում, ինչպես էն ժամանակ ժողովրդին 10 000-ով ծախվելու մեջ մեղադրելը ընդունելի տակտ չէր, էդպես և ներկա իշխանության կողմից 50%-ից ավել բնակչությանը արտագաղթած կամ փողով քվեարկող որակումն է վիրավորական, ինչն անհետևանք չի մնալու։

Իսկ իրականությունն էդ երկուսի մեջ տեղում է, և որ առավել տիպիկ է՝ դա մեծամասամբ էն մարդիկ են, ովքեր զզվել են էս քաղաքական կրկեսից ու դրա մասը կազմելու ցանկություն չունեն, և քանի որ ցուցակներում չկա «բոլորին դեմ եմ» տարբերակը, իրենց դիրքորոշումն էդպես են հայտնել։ Սա միանշանակ չպետք է անտեսվի (համենայն դեպս՝ ապագայում քաղաքականությամբ զբաղվել ցանկացող ուժերի կողմից)։

Ինչ վերաբերվում է «կուսակցություններին»։

Նախ էստեղ էդ բառին պետք է խիստ վերապահումով մոտենալ, և հատկապես հիմա։
Կոնկրետ ՔՊ-ի մասով՝ քվեների մի (փոքր) մասը ծայրահեղ ակտիվ հեղափոխական զանգվածն է, որը տևական ժամանակ ակցիաներում էր, իսկ հիմա՝ հիմնականում թեկնածու։ Մյուս մասը՝ նախկին իշխանություններից «մուռ հանող» կամ զզված էլեկտորատն է։ Իսկ գերակշիռ մասը Հայաստանի էն քաղաքացիներն են, որոնք ցանկացած ժամանակ տվյալ պահին իշխանության գտնվող ուժի կողքին են։ Հանրության էդ հատվածը կազմում է մեր ժողովրդի առնվազն՝ 1/3-ը, եթե ոչ ավելին, և եթե ՔՊ-ի փոխարեն լիներ ՊՔ, ԼԳ, ԲՏ կամ ցանկացած այլ բան, ԲԱՅՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ իրենք կլինեին էդտեղ, և էդ առումով ոչինչ չի փոխվել, դրանում կհասցնեք համոզվել ավելի ուշ։ Դա է պատճառը, որ մոտ մեկ տարի առաջ շուրջ 70% քվե ստացող ուժն այսօր 7%-ն էլ է դժվարությամբ է ձգում, երբ մի տարի առաջ՝ ճիշտ հակառակ պատկերն էր, քանի որ էստեղ ընտրում են ոչ թե կուսակցությանը, այլ՝ իշխանությանը։

Ինչ վերաբերվում է մյուսներին...

ԲՀԿ-ն ունի իր կայուն էլեկտորատը, որը հենված է կոնկրետ կապիտալի (ֆինանսական, բիզնես, գործընկերական, «բարեգործական» և այլն) և էդ կապիտալի շուրջ ձևավորվող ծանոթ-բարեկամ-ընկեր շրջանակի վրա՝ գործնականում 0 գաղափարախոսական բազայով։

ՀՀԿ-ի մասով հետաքրքիր պատկեր ունենք։ Հատկապես, էն առաջին խմբին՝ կայուն իշխանամետներին կորցնելուց հետո՝ ձևավորված գաղափարական կամ այլ կապերով ամրացված էլեկտորատն է։ Էստեղ պետք է հաշվի առնենք և այն, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ նպաստեց ՀՀԿ-ի ակտիվացմանը՝ իր սև-սպիտակ կինոյով, քանի որ, Փաշինյանի անփորձ ու մեծամասամբ վատ ընտրված կադրերի ֆոնին (մինչ այժմ եղածների մեծ մասին է վերաբերվում՝ առանձին բացառությունները չհաշված) անհրաժեշտ էր մի «ընդդիմություն», որին ցանկացած պահին կկարողանա «սխալ հանել»՝ զուտ անցյալը դեմը դնելով՝ շրջանցելով բոլոր անցանկալի քննադատություններն ու հարցադրումները։ Եւ, այո՛, պետք է փաստենք, որ ներկայումս ՀՀԿ-ն չի՛ կարող լինել հակակշիռ ՔՊ-ին, որքան էլ փորձում է էդ դերը ստանձնել, կամ գործող իշխանությունները՝ ուղղակի կամ անուղղակի քայլերով փորձում են իրեն դա վերագրել։

Ինչու, քանի-որ չի կարող ազգային ավանդական ընտանիքի մասով մտահոգ ուժը, իր ցուցակում բերել Արփինե Հովհաննիսյանին, որը Դավիդ Հարությունյանի, Լենա Նազարյանի և էն նույն՝ լգբտ ակտիվիստների հետ ԸԲ օրենքի հիմնական ջատագով էր։ Չի կարող սկզբունքայինությունից խոսող ուժը իր կազմում բերել Մենուա կամ Գեղամյան, էլ չեմ ասում՝ մի շարք այլ դեմքերի։ Բայց ազնիվ լինելու համար, պիտի նշենք, որ ցուցակում կան և էնպիսիք (էդ թվում անկուսակցական), որոնք իրապես գաղափարական, նվիրված ու իրենց գաղափարները իրենց ապրած կյանքով հաստատած մարդիկ են, և հենվելով էդ մարդկանց վրա՝ միգուցե և կհաջողի ինչ-որ ժամանակ հետո ՀՀԿ-ին ներկայանալ որպես Նժդեհյան գաղափարների կրող։

Լուսավոր Հայաստանի մասով. կարծում եմ՝ դա կայուն, ցիվիլ լիբերալ էլեկտորատն է, որը ազգայնական չէ, բայց և չի ատում ազգայնականությունը՝ ինչպես ՔՊ-ում կամ ՔՈ-ում հանգրվանած մի շարք ուժեր։ Լուսավորը կարող է խոստումնալից ու հետաքրքիր կուսակցություն դառնալ, եթե պահպանի իր դեմքը և ապագայում չկրկնի իր սխալները՝ վատ կադրերի ընտրությամբ, որոնց մի մասից բարով-խերով ազատվեց։

Մենք-ին դժվար է անդրադառնալ, քանի-որ վերջին պահին ձևավորված խառը ինչ-որ անհասկանալի մի բան ստացվեց, որի համար դժվար է նույնիսկ քաղաքական դիմագիծ գծելը, էլ չեմ ասում՝ տեսլականը՝ առավել երկար ժամանակահատվածի համար։

ՕԵԿ-ի մասով՝ լռեմ…

Նոր ստեղծված մյուս կուսակցությունները դեռ բավականին հեռու են կուսակցություն կոչվելուց, քանի-որ մի մասը առավել շատ կազմակերպություն կամ ՀԿ կարգավիճակին կձգեն քան կուսակցություն եզրույթին, ինչը չի բացառում ապագայում հզոր ու մրցունակ կուսակցություն դառնալու տեսլականը։ Բայց դրա համար գրագետ աշխատանք է պետք՝ մինչև այդ, ու նաև որոշակի ժամանակ, որը էս դեպքում, մեղմ ասած՝ քիչ էր... Եւ ոչ էլ ժամանակներին էին բարենպաստ...

ՔՈ-ի մասով. առանձին նշեմ, որ դա առավելապես ՔՊ-ի երկրորդ էշելոնն էր, գերազանցապես գրանտային ֆոնդերից օգտվող դերակատարներից կազմված, որը փորձ էր արվել ուժեղացնել առանձին (դրական) դեմքերով, ինչպես դա արվել է ՔՊ-ի պարագային՝ հատկապես մարզերում՝ ռեյտինգայիններով անցողիկ տեղեր ապահովելու համար։ Բայց ՔՈ-ն, որպես էդպիսին, լրիվ այլ խնդիր էր լուծում, և դրա կազմավորվելը տարօրինակ չէր, քանի որ դեռ մի քանի ամիս առաջ արդեն նկատելի էր, որ սորոսի մի թևը սկսել է «ընդիմություն» խաղալ, մինչ մյուս թևը՝ արմատ էր ձգում ՔՊ-ում, պետական ապարատում և կրթական ու այլ համակարգերում։

Առանձին կցանկանայի նշել ՀՅԴ-ին, որին շատերը թերագնահատում են։

ՀՅԴ-ի հանդեպ տարիներ ի վեր մամուլով ձևավորված դիրքորոշումը ու առանձին դեպքերում ՀՅԴ-ի (հատկապես վերնախավի) սխալները չհաշված, եթե դիտարկենք իր թեկնածուներին, ապա մի զգալի մասը լուրջ կենսագրություն ունեցող ու նվիրված, ազգային արժեքներով մարդիկ են։ Սա կարող եմ պնդել բացառապես էն մարդկանց մասով, որոնց ճանաչում եմ անձամբ։

Վաղուց ցանկանում էի մի քանի տող էս մասին գրել, բայց առիթ չէր լինում։ Երևի էսօր սա անեմ, հատկապես, երբ որոշ մարդկանց մոտ տեսա ՀՅԴ-ի քվեների հետ կապված զարմանք։ Որպես կանոն, էդ զարմանքն էն մարդկանց մոտ է, ովքեր քաղաքականությանը վերաբերվում են՝ սիրում եմ-չեմ սիրում, պուպուշ է- պուպուշ չէ, ու նման ձևաչափով, իսկ կարծիքները հիմնականում ձևավորում են քարոզչական «մամուլով» կամ ասեկոսներով տարածվող «դիրքորոշումներով»։ Ու եթե հարց տաս՝ կարծիքդ հիմնավորող մի քանի, ասենք՝ 10 կետ ասա, 10-ից 8-ը Գյուլնազ տատու հեքիաթները կպատմեն, որոնք ստեղից-ընդեղից լսել են, բայց ոչ մի փաստով չեն հիմնավորում։ Սա ոչ միայն ՀՅԴ-ի կամ այլ ուժի վերաբերյալ կարծիքի, այլ ընդհանրապես՝ էդ մարդկանց մտածողության մասով։

Շատերը ՀՅԴ-ի քաղաքականությունը որակում էին որպես՝ էստեղից էնտեղ անցնել։
Իրականության մեջ դա կարող է և տեղ ուներ՝ հատկապես որոշ դեմքերի պարագայում, բայց առավել ուշադիր ու առանց էմոցիաների ուսումնասիրելով՝ մի փոքր այլ պատկեր էլ կտեսնենք (ուշադրություն, ես չեմ քննում նախորդ դարի ՀՅԴ-ն, դա լրիվ առանձին, և ավելի բարդ քննարկման նյութ է)։

Ընդհանրապես, ցանկացած ուժ, որը չունի հակակշիռ՝ դուրս է գալիս ողջամտության սահմաններից։ ՀՅԴ-ն Հայաստանում (ոչ սփյուռքում) այն փոքր, բայց կարևոր կշռաքարերից է, որն ամեն անգամ փորձել է բալանսավորել քաղաքական կշեռքը՝ ստաբիլիզացնելով պետական ապարատը։ ՀՅԴ-ն հակակշռեց ԼՏՊ-ին, երբ էն ժամանակ նա սկսեց իր պարտվողական տրամադրությունները տարածել (և հիմա էլ շարունակում է՝ իր երևացող ու չերևացող սատելիտների միջոցով), և երբ նախկին կոմունիստների ճնշող մասը ՀՀՇ-ական (իմա՝ տվյալ պահին իշխանական (էն առաջին տեսակը)) էին, ու վտանգ կար պետության դեստաբիլիզացիայի, և էմոցիաների տակ ապազգային որոշումների կայացման։ Հաջորդ ժամանակներում և՛ս պետական կայունություն ապահովվեց՝ նույն 2008-ից հետո (ես չեմ քննարկում էդ ժամանակվա դեպքերի հանցակազմը և/կամ քաղաքական-հոգեբանական կողմը, առաջինը իրավապահների խնդիրն է, երկրորդը՝ առավելապես սիմպատիա, ճաշակ, էմոցիա ու «մամուլով» ձևավորված դիրքորոշում), և դրանից կարճ ժամանակ անց, երբ արդեն հակառակ պատկերն էր, ու այդ ժամանակվա գործող իշխանությունն էր դուրս գալիս ողջամտության սահմաններից՝ ի թիվս այլ հարցերի, դնելով հայ-թուրքական արձանագրությունների թեման. ՀՅԴ-ն դարձավ հակակշիռ՝ բալանսավորելով լծակը։ Նույնը եղավ հետո, նաև էս՝ ապրիլյան դեպքերին, երբ բալանսավորեց ժողովրդական շարժումը, և հետո՝ երբ արդեն ողջամտության սահմաններից դուրս եկող շարժմանը փորձեց հակակշիռ դառնալ։

Կարճ ասած, դուք կարող եք չկիսել այս կարծիքը, բայց հարցին այս տեսանկյունից նայելը չէր խանգարի շատերին, հատկապես՝ սթափ և ոչ թե իրենց փաթաթված կարծրատիպերով կամ մոդայով մտածողներին։

Ինչևէ, ՀՅԴ-ն էս պահին եղածներից իրական կուսակցական էլեկտորատն ունի, և սա լուրջ շանս է՝ ապագայում իր վարքագիծը վերանայելու և հետհայաց անալիզով շտկելու մի շարք բացթողումներ ու սխալներ։

Որպեսզի նաև թյուր կարծիք չձևավորվի իմ մասով, առավել ևս, երբ գիտեմ, որ տարբեր դեմքեր անձիս վերաբերյալ լուրեր են տարածում, թե էս կամ էն կուսակցության թունդ անդամ եմ, պիտի հիասթափեցնեմ ձեզ։ Երբեք չեմ եղել ու հիմա էլ որևէ կուսակցության անդամ չեմ, չնայած նրան, որ միշտ էլ եղել են հրավերներ, որոնց, որպես կանոն, պատասխանել եմ, որ եթե որևէ կրծքանշան երբևէ ինձ պիտի բաժանի երկիր մոլորակի բնակչության մյուս հատվածից, ապա դա իմ Հայրենիքի, Ազգիս, Պետականությանս Զինանշանն ու Դրոշը պիտի լինեն։ Եւ հույս ունեմ, որ ապագայում հանգամանքները չեն ստիպի դեմ գնալ էս որոշմանս՝ ազգիս ծառայելու այլ ելք չթողնելով։

Միևնույն ժամանակ, դա երբեք չի խանգարել ինձ, որ գործնականում բոլոր կուսակցություններում էլ ունենամ շատ կարգին ընկերներ, մտերիմներ, գաղափարակիցեր և համագործակցեմ ամենատարբեր՝ Ազգանպաստ, Հայանպաստ ծրագրերի շրջանակներում, քանի-որ կոնկրետ իմ համար անձերը ստորադաս են գործին, իսկ գործը պիտի ծառայի մնայունին՝ Ազգին ու Հայրենիքին...

Ամփոփելով.

Էս ընտրություններին, ըստ էության, հանրությունն առավելապես ընտրեց (կամ մերժեց) ոչ թե կուսակցություններ, այլ՝ անձեր։ Սա հերթական անգամ փաստում է, որ Հայաստանում դեռևս չկա քաղաքական պրոցես, և լրիվ այլ չափանիշներով են դասավորված իրադարձությունները։ Հատկապես շրջաններում դա շատ լավ զգացվում է, և սա շատ լավ գիտեն ներկա իշխանության քաղտեխնոլոգները, որոնց՝ «ստվերում խաղաղացող» դեմքերը նախկինում էլ, հիմա էլ՝ փայլուն տիրապետում են էս նրբություններին, բայց մեծ հարց է՝ վերջնարդյունքում ու՞մ օգտին են աշխատում։

Սա ժամանակը ցույց կտա։

Ինքս գտնում եմ, որ այս Ազգային (չնայած՝ դժվար է սա ազգային կոչել, քանի դեռ երկրի ղեկավարությունն ինքն է նույնիսկ խուսափում ազգ տերմինից, և փորձ է անում պրոցեսը խիստ կուսակցականացնել) ժողովը, ըստ էության՝ անցումային է։ Միգուցե՝ քանդելու համար նախկին սիստեմը (դրա օգտին են խոսում մի շարք հանգամանքներ, ինչպես որոշ առավելապես քանդելու ունակ կադրերի ընտրությունը, այնպես էլ՝ ընդհանուր լոզունգների և շարժման տրամաբանությունը...)։ Իսկ այ կառուցողների ժամանակը՝ իրակա՛ն ժամանակը դեռ կգա։

Ինքս գտնում եմ (և մի փոքր ավելի ուշադիր ու, պրոցեսները տևական ժամանակ ուսումնասիրողներն ու կոնկրետ անձերին ճանաչող ու գործունեությանն հետևողները ևս կարող են կիսել կարծիքս), որ միամտություն է՝ համարել, որ էս «հեղափոխությունը» ինքնաբուխ կամ ապրիլին պատահաբար ստացված ու հաջողված մի բան էր...

Անշուշտ, նախադեպը չուենցող ու պատմական էր՝ իր ձևով և բովանդակությամբ, նույնիսկ՝ դասագրքային։ Արդյունքների մասին վաղ է խոսելը, և ամենը կախված է՝ թե վերջնարդյունքում կոնկրետ ո՞ր ուժերը (գործող իշխանության մեջ կամ դրանից դուրս, առևերույթ կամ ստվերում խաղացող, հայկական, թե՝ հակահայկական...) կհասնեն իրական հաջողության։ Բայց դժվար չէ նկատել, որ սա տարբեր դերակատարներով («չար» ու «բարի», «արդար» ու «խարդախ», «մերժվող» և «ընդունվող», «կարևոր» և «ոչ այդքան»...), մանրակրկիտ մտածած և շատ վաղուց, նույնիսկ ավելի վաղ՝ քան Լևոն Տեր-Պետրոսյանի 2015 թվականի մարտիմեկյան ելույթն էր, նույնիսկ ավելի վաղ՝ քան 2012-2013թթ Սերժ Սարգսյան- Րաֆֆի Հովհաննիսյան «ֆուտբոլային պասերի արդյունքում» ծնված Սահմանադրությունն էր, նույնիսկ ավելի վաղ՝ քան 2011 թվականի Չորրորդ և Երրորդ Հանրապետություններ գաղափարների ու համանուն կուսակցությունների ստեղծումն էր, նույնիսկ Էպոսագետից էլ ավելի վաղ, և ավելի վաղ՝ քան... էդ «քանը» չեմ ասի... :) ...ծրագրած ու հետևողականորեն հասունացվող պրոցես էր։ Իմացողը գիտի, որ էսօրվա աշխուժակների մի ստվար «բանակ» հետևողականորեն աճեցվում էր ժամանակին հայտնի՝ ակումբ ֆորումում, համարժեք «ինստիտուտներում» և դրանցից դուրս։ Հիշում են, երբ Ամերիկյան Համալսարանը գիթառի երեկոներ էր նախաձեռնում՝ «հիպիներն ընդդեմ քյարթուների» խորագրով, քյարթու բառի մոտ փակագծերում գրելով՝ «ազգային-պահպանողական», երբ Լենա Նազարյանը (և կամ հարակից շրջանակները) Ազգային արժեհամակարգը որակում էին իբրև քարանձավային հետամնացություն։ Երբ ԼՏՊ-ն Ազգային մտածողությունը կեղծ քաղաքական կատեգորիա էր համարում և պնդում, թե՝ ձև չկա պահեք «էդ հողերը», որ՝ իր կամ խնամոց համար միգուցե «էդ հողեր են», իսկ մեր համար՝ Հայրենիք... Տեսնողները տեսել են, լսողները՝ լսել, հասկացողները՝ հասկացել, չհասկացողների հետ էլ նույնիսկ անիմաստ է էս թեմայով ժամանակ վատնել...

Բայց ակնհայտ է, որ պատահական չէր ընտրված Սահմանադրությունը (և դրա ժամանակացույցը), պատահական չէին ընտրված լոզունգները, նույնիսկ այն, որ շատերին թվում էր «Հարյուրամյակն առանց ռեժիմի»-ն դա Ցեղասպանության 100-ամյա տարելիցին էր վերաբերվում, և ոչ թե՝ Սարդարապատի հարյուրամյակին։ Նույնիսկ Հայկական Արժույթի դիզայնի փոփոխության ժամանակահատվածը, և մի շարք այլ հարցեր և դերակատարներ՝ պատահական չէին ընտրված...

Իսկ ամենահետաքրքիրը՝ դեռ առջևում է...

Եւ կրկնում եմ, ամեն ինչ կախված է՝ թե կոնկրետ ո՞ր ուժերը կհաղթեն հազարամյակներ տևող էս արժեհամակարգերի, տեսակների պատերազմում...

Վստահ եմ, որ անկախ նրանից, թե բնակչության քանի տոկոսը կսկսի երգել՝ «Բելստանում ապրում են Բելերը», և կամ «Հայկը պարտվեց ոսոխ Բելին»... Միևնույն է, Հայկը հաղթե՛լ է Բելին, Հայկը մի՛շտ էլ կհաղթի Բելին՝ անկախ նրա կառուցած աշտարակի չափերից ու բարձրությունից...

Իսկ Սրբազան Օրենքների Երկիր ՀԱՅԱՍՏԱՆԸ, եղել է, կա ու կմնա Հայաստան՝ Հայերի Հայրենիք...

Հարգանքներով,

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան «Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները «Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն «Ժամանակ». Կշարունակեն թանկանալ ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը «Հրապարակ». Սեյրան Սարոյանին օդանավակայանում դիմավորելու են գնացել իրավապահները «Հրապարակ». Ո՞վ է լինելու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 23 Վաղվա հոսանքազրկումների մասին Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ Սորոսը մտավ Արցախ Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրն պետք է լուծվեր հետևյալ կերպ Որքան կարժենան դպրոցական դասագրքերը. Արայիկ Հարությունը հաստատել է որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan