Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ

Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵրեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ նրանցից միայն մեկին գտնել չի հաջողվել:

«Զիծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին գտել ենք, բացի մեկից: Ներկայումս տարվում են որոնողական աշխատանքներ», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում