Սիրիական Իդլիբի հարցով ՌԴ, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների նոր հանդիպում է սպասվում Թուրքիայում

Սիրիական Իդլիբի հարցով ՌԴ, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների նոր հանդիպում է սպասվում Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակի և դրա լուծման համար ճանապարհներ գտնելու նպատակով կրկին հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան իր համաձայնությունը տվել է սիրիական Իդլիբի հարցով 4 երկրի առաջնորդների մասնակցությամբ երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու կապակցությամբ:

Պեսկովի փոխանցմամբ՝ այս գագաթնաժողովը, ամենայն հավանականությամբ, նույնպես կանցկացվի Թուրքիայում, քանի որ դրա ձեռնարկողն ի սկզբանե եղել է Թուրքիայի նախագահը:

Տեղեկության համաձայն՝ գագաթնաժողովին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Գերմանիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում