ՄԱԿ-ի ԱԽ-ն Ֆրանսիայի եւ Բրիտանիայի պահանջով կքննարկի Իրանի հրթիռային փորձարկումները

ՄԱԿ-ի ԱԽ-ն Ֆրանսիայի եւ Բրիտանիայի պահանջով կքննարկի Իրանի հրթիռային փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ փակ կոնսուլտացիաներ կանցկացնի Իրանի հրթիռային փորձարկումների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսիս Մոջասկին: «Իրանի հրթիռային փորձարկումների շուրջ կոնսուլտացիաները կանցկացվեն վաղը առավոտյան փակ ձեւաչափով»,- ասել է նա: ԱԽ-ի առավոտյան նիստն սկսվում Է ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին):

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւի: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում Է «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի, որը կարող է մի քան մարտագլխիկ կրել»: Ի պատասխան Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին դեկտեմբերի 2-ին հայտարարել է, որ երկիրը կշարունակի հրթիռային փորձարկումները իր պաշտպանունակությունն ամրապնդելու համար, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում