Ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել

Ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Խոսք է գնացել պայմանագրային զինծառայողի մասին, որ երեք օր առաջ ձյան տակ էր մնացել: Ես վատ լուր ունեմ՝ զինվորին մահացած են գտել: Ես ցավակցություն եմ հայտնում նրա բոլոր հարազատներին, ընկերներին և մտերիմներին»,- ասաց Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի առաջարկով հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զինծառայողի հիշատակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում