Սիրիայում գրոհայինները սպանել են կառավարական բանակի զինծառայողների

Սիրիայում գրոհայինները սպանել են կառավարական բանակի զինծառայողների

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սիրիայում անցած օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի խախտման 9 դեպք։ Մարտական գործողությունները տեղի են ունեցել Հալեպում, Համայում և Լաթաքիայում։

Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի տվյալներով, սպանվել է կառավարական զորքերի վեց զինծառայող և հինգը վիրավորվել է։

Վեստի.ռու-ն գրում է, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ համատեղ հանձնաժողովի թուրքական մասը խախտումներ չի արձանագրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում