Թուրքիան և Ադրբեջանը Եվրոպայում ամենավատը անգլերենին տիրապետող երկրների շարքում են

Թուրքիան և Ադրբեջանը Եվրոպայում ամենավատը անգլերենին տիրապետող երկրների շարքում են

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլերենի իմացության մակարդակը պարզելու համար EF Education First միջազգային ուսումնական կենտրոնը հարցումներ և հետազոտություններ է իրականացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, EF Education First-ը հարցումներ է անկացրել 88 երկրների 1,3 մլն քաղաքացիների շրջանում:

Հարցումներն անցկացվել են այնպիսի երկրներում, որոնց մայրենին չի հանդիսանում անգլերեն լեզուն:

Հարցումների արդյունքներով կենտրոնը իմացությունների մակարդակները բաժանել է «շատ լավ», «լավ», «միջին», «վատ», «շատ վատ» դասակարգումների:

Թուրքիան և Ադրբեջանը Եվրոպական 19 երկրների շարքում զբաղեցրել են անգլերենին ամենավատը տիրապետող երկրների շարքում:

Երկրների ընդհանուր ցուցակում Թուրքիան և Ադրբեջանը հայտնվել են «շատ վատ» դասակարգման մեջ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում