Մեսսիին մեղադրում են փողերի լվացման մեջ

Մեսսիին մեղադրում են փողերի լվացման մեջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Արգենտինայում փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի և նրա հոր դեմ: news.ru-ի հաղորդմամբ, հայտարարությունն արել է դատախազ Պաբլո Թուրանոն: Նա ստուգումներ է սկսել «Լեո Մեսսի» բարեգործական հիմնադրամում, որտեղ էլ ենթադրաբար լվացվել են փողերը:

Մեղադրողը կարծում է, որ բարեգործության համար հավաքված գումարները տեղափոխվել են օֆշորային գոտիներ: Դատարանը պետք է վճռի՝ բավարար են արդյոք հիմքերը հետագա քննության համար: Մեղադրանքներն առաջադրվել էին, երբ դատարանում համապատասխան ցուցմունք էր տվել հիմնադրամի նախկին աշխատակիցը: Նա հայտարարել էր, որ հանգանակությունները չէին գնում բարեգորոծության:

Մեսսիի հիմնադրամը ստեղծվել է 2007 թվականին Բարսելոնայում: Երկու տարի անց կազմակերպությունը ներկայացուցչություն էր բացել Ռոսարիոյում՝ ֆուտբոլիստի հայրենի քաղաքում: Leo Messi Management SL-ի նախագահն ու միակ կառավարիչը ֆուտբոլիստի եղբայրն է՝ Ռոդրիգոն: Լիոնելն ու հայրը՝ Խորխեն հոգաբարձուների խորհրդում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում