Եվրամիությունը հետեւում է Իրանի եւ Դանիայի դիվանագիտական կոնֆլիկտին

Եվրամիությունը հետեւում է Իրանի եւ Դանիայի դիվանագիտական կոնֆլիկտին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ուշադիր հետեւում է Իրանի եւ Դանիայի դիվանագիտական կոնֆլիկտին՝ կապված ենթադրյալ հարձակման հետ, որը Դանիայի տարածքում փորձել են կազմակերպել իրանական հատուկ ծառայությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը:

«Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին եւ կապի մեջ ենք Դանիայի իշխանությունների հետ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար»,- ասել է նա:

Հոկտեմբերի 30-ին Դանիայի անվտանգության ոստիկանությունը հայտարարել էր, որ Իրանի հետախուզությանը կասկածում Է Իսլամական Հանրապտությունում գործող «Ահվազի ազատագրման համար պայքարի արաբական շարժում» անջատողական խմբավորման առաջնորդի վրա հարձակում կազմակերպելու մեջ: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 21-ին Նորվեգիայի ծագումով իրանցի քաղաքացի է բերման ենթարկվել Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում: Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը հանդիպման է կանչել Կոպենհագենում Իրանի դեսպան Մորթեզ Մորադիանին եւ բացատրություն պահանջել թագավորության տարածքում իրանական հետախուզության անօրինական գործունեության վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ:

Ավելի ուշ Իրանի արտաքին քաքական գերատեսչությունը մերժել է խմբավորման առաջնորդի վրա հարձակում նախապատրաստելու վերաբերյալ Դանիայի անվտանգության ոստիկանության մեղադրանքը: Բացի այդ, Դանիայի ԱԳ նախարարը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրի ԱԳ նախարարությունը կոնսուլացիաների համար հետ է կանչում Իրանում իր դեպանին: Կոպենհագենը նաեւ ձգտելու է հասնել այն բանին, որ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում