Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալեքսանյանը 1/16 եզրափակիչում գերազանցեց Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլուն 5:1 հաշվով: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշի հակառակորդը կլինի Ֆելիքս Բալդաուֆը, ով Ալեքսանյանը պարտվել էր 2017 Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարապետ Չալյանը պարտություն կրեց մեկնարկային գոտեմարտում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում