ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Միացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցային ցանկը, վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները:

Պատժամիջոցներ են սահմանվել 20 ընկերության և բանկային կառույցի նկատմամբ, որոնք, իբրև թե, ֆինանսական աջակցություն են ցուցաբերում «Բասիջ» կիսառազմական կազմակերպությանը, որը մտնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմի մեջ:

Ավելի վաղ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին հայտարարել էր, որ նոր ամերիկյան պատժամիջոցներն առանձնապես ազդեցություն չեն ունենա Թեհրանի նավթային գործունեության և ֆինանսական համակարգի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում