Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին

Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարող միջազգային կոալիցիան, որը գլխավորում է Միացյալ Նահանգները, միջազգային բանաձևերով արգելված սպիտակ ֆոսֆոր է կիրառել սիրիական Հաջին քաղաքում իրականացված ավիահարվածի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստ»-ին՝ հղում կատարելով սիրիական SANA գործակալությանը:

Ռմբակոծության են ենթարկվել Դեյր էր Զորից 110 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի որոշ շրջաններ:

Ikhbariya հեռուստաընկերությունը հայտնել է խաղաղ բնակչության շրջանում մի քանի զոհի, ինչպես նաև տուժածների մասին:

Աղբյուրը նկատում է, որ սա արգելված զինամթերքի կիրառմամբ առաջին հարվածը չէր Հաջինի նկատմամբ: Ավելի Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել էր, որ սեպտեմբերի 8-ին ամերիկյան F -15 ինքնաթիռները քաղաքը ռմբակոծելիս կիրառել են ֆոսֆորային արկեր, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել: Այն ժամանակ կոալիցիայից հայտնել են, որ սպիտակ ֆոսֆորով սպառազինություն չունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում