Իրանը Սիրիայի տարածքում գործում է Դամասկոսի թույլտվությամբ, հայտարարել է Զախարովան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Իրանը Սիրիայի տարածքում գործում է Դամասկոսի անմիջական թույլտվությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով օրերս Սիրիայի տարածքում իրանական ուժերի կողմից ահաբեկչական դիրքերին հասցված հարվածները:
Իրանցի զինվորականները երկուշաբթի բալիստիկ հրթիռների միջոցով հարվածներ են հասցրել Սիրիայում Եփրատի արևելյան ափին գտնվող ահաբեկչական դիրքերին: Նշվում է, որ այդ դիրքերը պատկանել են Իրանի Ահվազ քաղաքում ահաբեկչական հարձակման կազմակերպիչների խմբավորմանը:
«Այդ առիթով կարող ենք արձանագրել, որ իրանցի զինվորականներն աջակցում են Սիրիայում ահաբեկչության դեմ միջազգային պայքարին օրինական հիմքերով և սիրիական իշխանությունների հրավերով»,- ասել է Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում