Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
01/10/2018 11:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկ հորիզոնականով բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի հոկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 5-րդ տեղում է: Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Հայաստանի ներկայացուցիչների աղյուսակում են նաև Գաբրիել Սարգսյանը (52-րդ տեղ), Հրանտ Մելքումյան (85-դ տեղ):
Հետևեք մեզ նաև Telegram-ում