Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է հազարը

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է հազարը

ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 1200 մարդու, հայտնել է The Straits Times-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր 832 զոհի մասին։

Սակայն նշվում է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն մեծանալ, երբ փրկարարները հասնեն ներկայումս արգելափակված Դունգալա բնակավայր, որը եղել է երկրաշարժի էպիկենտրոնին մոտ։

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի պատճառով մոտ 16․700 մարդ տեղահանվել է։ Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,5 մագնիտուդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում