Ռուսաստանը Սիրիային C-300-ներ է վաճառելու

Ռուսաստանը Սիրիային C-300-ներ է վաճառելու

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում C-300 զենիթահրթիռային համալիրներ կհանձնի Սիրիային, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Սիրիայի զինված ուժերին երկու շաբաթվա ընթացքում կփոխանցվի C-300 զենիթահրթիռային համալիր: Այն կարող է օդային հարձակման միջոցներ կալանել ավելի քան 250 կմ հեռավորության վրա և միաժամանակ խոցել մի քանի օդային թիրախ», – ասել է Շոյգուն:

«Ընդգծեմ, որ 2013 թվականին իսրայելական կողմի խնդրանքով մենք կասեցրեցինք Սիրիային C-300 համալիրի մատակարարումը, որը պատրաստ էր առաքման համար, իսկ սիրիացի զինծառայողները համապատասխան պատրաստություն էին անցել: Այսօր իրադրությունը փոխվել է, ընդ որում ոչ մեր մեղքով», – հավելել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում