Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել

Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունից հայտնել են, որ Բաքվից 35 կմ հեռավորությամբ ժայթքել է ցեխի աշխարհի ամենամեծ հրաբուխներից Օթման-Բոզդաղը:

«Հրաբխից ժայթքած ցեխը շպրտվել է 200-300 մետր: Հրաբխի մոտակայքում գտնվող տարածքներում առաջացել են 40 մետր խորությամբ ճաքեր», – հայտնել են նախարարությունից:

Հրաբխի առաջին ժայթքումը եղել է կիրակի՝ ժամը 08:00-ի սահմանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում