Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում
21/09/2018 17:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի օրենսդիր մարմինները պայմանավորվել են ստեղծել խորհրդարանական վեհաժողով, որի առաջին նստաշրջանը կկայանա հոկտեմբերի սկզբին Թբիլիիսում:
Վրաստանի խորհրդարանն արդեն հաստատել Է համապատասխան որոշումը:
«Սա մեր համատեղ նախաձեռնությունն Է, որի նպատակը եռակողմ համագործակցության էլ ավելի խորացումն է: Մենք ունենք արևմտյան ինտեգրացման հետ կապված ընդհանուր նպատակներ», – ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում