Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք
17/09/2018 18:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն՝ զինտեխնիկան հասել է Զիսր Էշ Սուգուր քաղաք, որտեղ տեղակայված է թուրքական ԶՈՒ դիտակետերից մեկը:
Թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ունի 12 դիտակետ:
Սիրիական Իդլիբում կռվող ընդդիմադիր գրոհայիններին զինտեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարումը Թուրքիայի նախագահ Էրդողանը հիմնավորել է տեղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում