Բակո Սահակյանը հրավիրել է ՊԲ զորահավաքային պատրաստության ուսումնավարժական հավաքների ընթացքին նվիրված խորհրդակցություն
17/09/2018 17:55
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն մեկնարկած ուսումնավարժական հավաքների ընթացքին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին եւ համապատասխան կառույցների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում