ՄԻԵԴ-ն սկսել է Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների ուսումնասիրությունը
17/09/2018 17:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հաղորդակցություն է սկսել Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների վերաբերյալ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Բողոքները վերաբերում են քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությանը խոչընդոտելու, բանկային հաշիվների սառեցման, սեփականության իրավունքի խախտման և մի շարք այլ դեպքերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում