ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ԱՄՆ-ն ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցրել Սիրիայում

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ԱՄՆ-ն ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցրել Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ամերիկյան օդուժին պատկանող երկու F-15 ինքնաթիռից սեպտեմբերի 8-ին արգելված ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցվել Դեր Զոր նահանգի ուղղությամբ, հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն, փոխանցում է РИА Новости-ն:

Ավիահարվածներն իրականացվել են Հաջին քաղաքի ուղղությամբ: Հարձակման հետևանքով ուժեղ հրդեհներ են բռնկվել:

«Տուժածների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են», – հայտնել է Սավչենկոն:

Սպիտակ ֆոսֆորով սպառազինության կիրառումն արգելվում է 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայի հավելյալ արձանագրությամբ, հիշեցրել է նա:

Ֆոսֆորային ռումբերը համարվում են զանգվածային ոչնչացման զենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում