Իրանի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել. կա զոհ

Իրանի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Իրանի հարավարևելյան շրջանում առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը տուժել են, հայտնում է IRNA-ն՝ հղում անելով Սիստան և Բելուջիստան նահանգում իրանական Կարմիր խաչի և մահիկի բաժնի ղեկավար Ռեսուլ Ռաշքիին:

«Երկրաշարժի հետևանքով Իրանշեհր քաղաքում 18-ամյա աղջիկ է մահացել: Բացի այդ, երկրաշարժին հետևած հետցնցումների պատճառով ևս 2 մարդ վիրավորվել է, նրանց բուժօգնություն է ցուցաբերվել», – ասել է Ռաշքին:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ուրբաթ 06.23-ին`ըստ UTC-ի (10.23 երևանյան) Իրանի հարավարևելյան շրջանում 5.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի կենտրոնը գտնվել է Քերման նահանգի Բամ քաղաքից 126 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում