Թուրքիայի նախագահը կրկին այցելելու է Ադրբեջան

Թուրքիայի նախագահը կրկին այցելելու է Ադրբեջան

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Տեղեկության համաձայն՝ Թուրքիայի նախագահը Ադրբեջան է այցելելու սեպտեմբերի 15-ին:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին անգամ Ադրբեջան է այցելել 2018թ. հուլիսին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում