Թրամփն առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իր թեկնածուին

Թրամփն առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իր թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ըրլ Լիցենբերգերի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնական կայքը:

Լիցենբերգերը ներկայում զբաղեցնում է ԱՄՆ պետդեպի քաղաքական ու ռազմական հարաբերությունների բյուրոյի գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Ավելի վաղ նա դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների պատվիրակությունում, Աֆղանստանում, Սերբիայում և Ղրղզստանում: Տիրապետում է Ֆրանսերենին, ռուսերենին, սերբերենին և բուլղարերենին:

Այլ երկրներում ԱՄՆ դեսպանների թեկնածությունն առաջադրում է Միացյալ Նահանգների նախագահը, այն հաստատում է Սենատը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում