Իրանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը «կուղղի իր սխալները»

Իրանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը «կուղղի իր սխալները»

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հուսով է, որ ԱՄՆ-ը կանսա միջազգային հանրակցությանը եւ կուղղի իր սխալ՝ դուրս գալով միջուկային գործարքից. Թեհրանն այսուհետեւ էլ կատարելու է դա: Այդ մասին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ, որը Սինգապուրում կայացել Է ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, ինչպես նաեւ Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ սպառնալիքները խախտում են ՄԱԿ-ի համապատասխան որոշումները, բախվել են բոլոր կողմերի անհամաձայնությանը: Մենք հուսով ենք, որ ամերիկյան կողմը կկարողանա անսալ միջազգային հանրակցության կոչին եւ կուղղի իր սխալ գործողությունները»,-հայտարարել Է Զարիֆը, որի խոսքը մեջբերված է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում: Զարիֆն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է հետագայում էլ կատարել համաձայնագիրը եւ դրա համար ջանքեր գործադրել համաձայնագրի մյուս մասնակիցների, այդ թվում՝ Չինաստանի եւ եվրոպական երկրների հետ միասին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում