Աֆղանստանում պայթյուն է որոտացել մզկիթում, կան տասնյակ զոհեր

Աֆղանստանում պայթյուն է որոտացել մզկիթում, կան տասնյակ զոհեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 20 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւելքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին հայտնել է Ariana հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել Պակտիայի նահանգի Գարդեզ քաղաքում:

Pajhwok գործակալության տեղեկատվությամբ՝ առնվազն 40 մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել: Գործակալությունը նշում է, որ մզկիթի վրա գրոհել են երկու մահապարտ ահաբեկիչներ: Տեղի իշխանությունները հաստատել են պայթյունի փաստը: Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում