ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսաստանցի լրագրողների զոհվելու կապակցությամբ
01/08/2018 10:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում երեք ռուսաստանցի լրագրողների՝ Օրհան Ջեմալի, Ալեքսանդր Ռոստորգուևի և Կիրիլ Ռադչենկոյի զոհվելու կապակցությամբ:
«Սրտանց ցավակցում ենք ԿԱՀ-ում զոհված ռուսաստանցի լրագրողների ընտանիքներին, հարազատների և գործընկերներին: Հույս ունենք մեղավորները շուտափույթ կպատժվեն»,- ասված է ԱԳՆ թվիթերի պաշտոնական էջում:
Լրագրող Օրհան Ջեմալը, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևը սպանվել են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում դեռևս անհայտ հանգամանքներում: Նրանք այնտեղ պետք է նկարահանումներ իրականացնեին «Վագներ» մասնավոր զորամիավորման մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում