Հաղթանակը բոլորի աշխատանքի արդյունքն է՝ ֆուտբոլիստներից մինչև խոհարար. Անդրեյ Տալալաև

Հաղթանակը բոլորի աշխատանքի արդյունքն է՝ ֆուտբոլիստներից մինչև խոհարար. Անդրեյ Տալալաև

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հայկական ակումբի պատմական հաջողությունը Եվրոպայի լիգայում կապում է ամբողջ թիմի աշխատանքի արդյունքի հետ:

«Միայնակ ոչինչ անել հնարավոր չէ: Մենք քիչ-քիչ սկսում ենք թիմ կառուցել: «Փյունիկ»-ում խաղը կառուցում են բոլոր, այս հաղթանակը բոլորի աշխատանքի արդյունքը է՝ ֆուտբոլիստներից մինչև խոհարար: Կոնատեն լեգեոնական է և այստեղ է գոլեր խփելու համար: Ֆուտբոլիստները կշարունակեն այդ կերպ ջանասիրաբար գործել, երբ մարզադաշտը շարունակել նույն ոգևորությամբ երկրպագել: Երկրորդ կեսում ես բնավ որևէ դժգոհություն չունեմ իմ թիմից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տալալաևը:

Մասնագետի խոսքով՝ թիմին պետք էր պահպանել պահպանել հայկական տեմպերամենտը: «Մեր խնդիրը թիմին տրամադրելն էր, որ չվազեին գնդակի հետևից, այլ վերահսկեին խաղը: Պետք էր մրցակցին ֆիզիկապես տանջել և երբ կհոգնեին այդ ժամանակ խաղադաշտ մտցնել ֆուտբոլիստների, ովքեր կակտիվացնեին խաղը: Դաշտում մնաց Առաքելյանը, ով եզրերում արագ էր և գերազանցում մրցակցին: Երկրորդ կեսում եզրերում գործեց նաև Պետրոսին»,-շեշտեց մարզիչը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց ղազախական «Տոբոլ»-ին (1:0): Թեպետ առաջին խաղում «Փյունիկ»-ը պարտվել էր 2:1 հաշվով, բայց մրցակցի դաշտում խփած միակ գոլի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմերից հենց «Փյունիկ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Տոբոլ»-«Փյունիկ» զույգի հաղթողը կխաղա «Մաքաբի» (Թել Ավիվ)-«Ռադնիչկի» (Նիշ) զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Մաքաբին» 2:0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում