Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տոնեց հավակնորդ Կարուանայի նկատմամբ

Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տոնեց հավակնորդ Կարուանայի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանու Կարուանային:

Speed Chess Championship մրցաշարի շրջանակում կայացած մրցախաղն ավարտվեց 20.5 – 6.5 հաշվով:

Հանրահայտ Chess.com կայքի կողմից անցկացվող Speed Chess Championship մրցաշարի 1/8 եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցն էր աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանան: Մրցախաղի ընթացքում շախմատիստները 8 պարտիա խաղացին 5 րոպե + 1 վայրկյան ժամակարգով, 9 պարտիա 3 րոպե + 1 վայրկյան ժամակարգով և 10 պարտիա 1 րոպե + 1 վայրկյան ժամակարգով: Բոլոր ժամակարգերում Արոնյանի առավելությունը ահռելի էր. 5 +1 ժամակարգում Արոնյանը հաղթեց 6-2 հաշվով, 3+1-ում՝ 6.5 – 2.5 հաշվով, իսկ 1+1-ում՝ 8-2 հաշվով:

Ընդհանուր մրցախաղն ավարտվեց 20.5 – 6.5 հաշվով:

1/4 եզրափակիչում Արոնյանի մրցակիցն է լինելու Գիրի – Մամեդյարով զույգի հաղթողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում