Իտալիայի Հանրապետության նախագահը դստեր հետ այցելեց Մատենադարան

Իտալիայի Հանրապետության նախագահը դստեր հետ այցելեց Մատենադարան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստան պետական այցի շրջանակում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ այցելեց Մատենադարան` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:

Շրջայցի ընթացքում նրանց ներկայացրին հայ գրչության կենտրոնները, այնուհետև ծանոթացրին հայ գրերին, Աստվածաշնչին, Ավետարանին: Այցի վերջում Իտալիայի նախագահին նվիրեցին երկու գիրք: Սերջիո Մատարելան էլ իր հերթին նվիրեց մեդալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում