Եկել եմ «Ալաշկերտ»-ի կազմում տիտղոսներ նվաճելու. Ղուկաս Պողոսյան

Եկել եմ «Ալաշկերտ»-ի կազմում տիտղոսներ նվաճելու. Ղուկաս Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: «Գանձասար-Կապանի» դեմ սուպերգավաթային խաղում (2:0) «Ալաշկերտի» կազմում լավագույններից մեկը թիմի նորեկ Ղուկաս Պողոսյանն էր: Բացի գոլային «կրակոցից» Ղուկասը մի շարք տհաճություններ պատճառեց մրցակցին իր արդյունավետ դրիբլինգով և սրող փոխանցումներով:

«Շատ ուրախ եմ մեր թիմի համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր տղաներին` հիանալի թիմային աշխատանքի համար: Ուրախ եմ, որ կարողացա դառնալ գոլի հեղինակ, սակայն ավելի կարևոր էր այն հանգամանքը, որ մենք պայքարեցինք մինչև վերջ և տիտղոս նվաճեցինք: Անկեղծ ասած, հաճախ եմ փորձում դարպասը գրավել հեռահար հարվածներով: Դրիբլինգով մի փոքր տեղաշարժվեցի կենտրոն և հարվածեցի. Ստացվեց:

Եկել եմ «Ալաշկերտի» կազմում տիտղոսներ նվաճելու և թիմիս ինչքան հնարավոր է շատ օգուտ տալու: Պետք է ձգտենք առավելագույնին` բոլոր մրցաշարերում: Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու եվրոպական մրցասպարեզում հնարավորինս առաջ գնալն է»,-ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է 24-ամյա ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում