Ճապոնիայի բնակիչները զգուշացվել են էվակուացիայի մասին
28/07/2018 19:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ճապոնիայի հարավարևելյան հատվածի բնակիչները զգուշացվել են էվակուացիայի մասին՝ կապված «Ջոնդարի» անվամբ հզոր թայֆունի հետ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոսոտի»-ին, էվակուացիայի վերաբերյալ զգուշացումը վերաբերում է մի շարք շրջաններին՝ Կիոտո, Տոկուսիմա, Օկայամա, Կագավա, Օսակա և այլն:
Թայֆունը Խաղաղ օվկիանոսից շարժվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ, և հուլիսի 28-ի առավոտյան մոտեցել է Ճապոնիայի Տիբա շրջանին: Թայֆունի պատճառով Ճապոնիայի ներքին 415 ավիաթռիչք չեղարկվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում