Արարատ Միրզոյանը ստորագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատման դիմումը

Արարատ Միրզոյանը ստորագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատման դիմումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ստորագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումը: Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Օրեր առաջ ում լայն քննարկման առարկա դարձան իմ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերը։

Հասկանալիորեն որևէ պաշտոնյայի խոսնակը խիստ սահմանափակ է հրապարակավ իր աշխատանքային ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ։ Ուստիև ես ստորագրել եմ Կարպիսի՝ աշխատանքից ազատվելու դիմումը»,- նշել է նա։

Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ այլ՝ ընդունված մոտեցումներից տարբերվող կարծիքը, քննական մոտեցումը, բանավեճ հարուցող դիրքորոշումը հասարակության, մարդկության զարգացման հիմնական գրավականներից մեկն են։ «Այնպես որ՝ կարծում եմ, որ Կարպիսը պիտի շարունակի իր հրապարախոսական գործունեությունը և, ինչու՞ ոչ, հանդես գա իբրև ինքնուրույն քաղաքական գործիչ։ Եվ ես սրտանց հաջողություն եմ մաղթում նրան այս գործում»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում