Պակիստանում առնվազն 28 մարդ է զոհվել պայթյունից

Պակիստանում առնվազն 28 մարդ է զոհվել պայթյունից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Պակիստանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել Է 28-ի, 40 մարդ վիրավորվել է: Հուլիսի 25-ին այս մասին հաղորդել է The Express Tribune թերթը:

Պայթյունը որոտացել Է Քվետայում՝ Բելուջստանի մայրաքաղաքում, Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունների օրը: Ոստիկանությունը հաղորդում Է, որ պատահարի շրջանը շրջապատված Է հետաքննություն անցկացնելու համար:

Հուլիսի 25-ին Պակիստանում անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի եւ նահանգային ասամբլեաների ընտրություններ: Նախընտրական արշավը մռայլեցրել են բազմաթիվ ահաբեկչական գործողություններն ու հարձակումները քաղաքական գործիչների վրա: Այսպես, հուլիսի 13-ին Մասթունգի օկրուգում ընտրողների հետ հանիպմանը կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 130 մարդ, ներարյալ Բելուջստանի ասամբլեայի պատգամավորության թեկնածու Նավաբզադա Սիրաջա Ռաիզանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում