Շախմատիստ Տիգրան Հարությունյանը Փոթիի միջազգային մրցաշարում գրավեց 2-րդ հորիզոնականը

Շախմատիստ Տիգրան Հարությունյանը Փոթիի միջազգային մրցաշարում գրավեց 2-րդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Վրաստանում ավարտվեց Փոթիի միջազգային շախմատային փառատոնը, որն այս տարի անցկացվում էր 13-րդ անգամ:

Փառատոնի գլխավոր՝ A մրցաշարին մասնակցում էին 46 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 10 շախմատիստ: 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Ուզբեկստանը ներկայացնող 13-ամյա միջազգային վարպետ Սինդարով Ջավոհիրը: Տիգրան Հարությունյանը և Վրաստանը ներկայացնող հանրահայտ գրոսմայստեր Լևան Պանցուլայան վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 2-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հարությունյանը գրավեց 2-րդ հորիզոնականը:

Մեր ներկայացուցիչները հաջող հանդես եկան նաև B մրցաշարում: Պատանի շախմատիստ Ալեքս Մանուկյանը 7 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, Ռոմիկ Հակոբյանը 6 միավորով եզրափակեց լավագույն եռյակը, նույնքան միավոր վաստակած Րաֆֆի Ղազարյանը գրավեց 6-րդ հորիզոնականը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Նիկա Վոլկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում