«Արցախը» իր վստահությունն է հայտնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը ՀՖՖ նախագահի պաշտոնում

«Արցախը» իր վստահությունն է հայտնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը ՀՖՖ նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: «Արցախ» ֆուտբոլային ակումբի տնօրինությունը ոգևորությամբ է ընդունում Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին լուրը։

««Արցախը» իր վստահությունն է հայտնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը ՀՖՖ նախագահի պաշտոնում և պատրաստ է պաշտպանելու նրա թեկնածությունը առաջիկա ընտրություններում։

Վստահ ենք, որ պարոն Վանեցյանի օրոք կունենանք այն հավաքականն ու ներքին առաջնությունը, որին տարիներ շարունակ սպասել է հայ ժողովուրդը։ Աջակցենք և միասին զարգացնենք հայկական ֆուտբոլը»,-ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում