Սերժ Թանկյանը համոզված է, որ հանքարդյունաբերությունը բիզնեսի հին ձև է

Սերժ Թանկյանը համոզված է, որ հանքարդյունաբերությունը բիզնեսի հին ձև է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտից պետք է ձերբազատվել, քանի որ այն վնասում է բնությանն ու ամբողջ երկրին:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց, հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին ն և առհասարակ հանքարդյունաբերության ոլորտին:

Թանկյանն ասաց, որ հանքարդյունաբերությունը բնապահպանական տեսանկյունից երկրի համար վտանգավոր է:

«Հանքարդյունաբերությունը, որպես բիզնես, արդեն հին ձև է ու պետք է ավելի խելացի, «կանաչ քայլեր» գտնել երկրի համար»,- նշեց Թանկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում