Բրազիլիան դուրս եկավ ԱԱ-ի քառորդ եզրափակիչ՝ հաղթելով Մեքսիկային

Բրազիլիան դուրս եկավ ԱԱ-ի քառորդ եզրափակիչ՝ հաղթելով Մեքսիկային

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Սամարա քաղաքի համանուն մարզադաշտում Բրազիլիայի ազգային թիմը մրցեց Մեքսիկայի ընտրանու դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում առաջին գրոհը կազմակերպեցին մեքսիկացիները, սակայն անարդյունք: Երբ գրոհում էին բրազիլացիները հրաշալի էր գործում Մեքսիկայի դարպասապհ Օչոան: «Ացտեկների» գրոհներն էլ իրենց հերթին տրամաբանական ավարտ չէին ունենում: Վիճակագրությամբ թիմերը գնդակին տրում էին հավասարաչափ:

Երկրորդ կեսում Բրազիլիան բավականին ակտիվ էին: Եվ խաղի 52-րդ րոպեին աշխարհի 5-ակի չեմպիոններին առաջ մղեց Նեյմարը, ով ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում: Ինչպես առաջին կեսում, այնպես երկրորդում՝ վիճակագրությամբ գնդակին հավասար էին տիրում երկու թիմերն էլ:

Մեքսիկան ամեն կերպ փորձում էր հետ բերել կորցրածը: Բայց երկրորդ գոլը խփեցին աշխարհի պենտակամպիոնները: Խաղավարտից 2 րոպե առաջ՝ 88-րդ րոպեին, Նեյմարի փոխանցումից հետո Ֆիրմինյոն խփեց Բրազիլիայի երկրորդ գոլը: Բրազիլիա-Մեքսիկա՝ 2:0:

Բրազիլիան քառորդ եզրափակչում կմրցի Բելգիա-Ճապոնիա զույգի հաղթողի հետ: Այդ խաղը կկայանա հունիսի 2-ին:

Քառորդ եզրափակիչը կկայանա հուլիսի 6-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում