Ռուբեն Հայրապետյանը` ՀՖՖ-ից «Շիրակ» ակումբի հեռացման մասին

Ռուբեն Հայրապետյանը` ՀՖՖ-ից «Շիրակ» ակումբի հեռացման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում խոսեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի` ՀՖՖ-ից հեռացման մասին:

««Շիրակ»-ը մեր ավանդական ակումբներից է: Ցավալի է այն, որ նրանք այլևս չեն մասնակցելու Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: «Շիրակ» ակումբի անդամակցությունը ՀՖՖ-ին դադարեցվել է կանոնադրության խախտման պատճառով: Ես գտնում եմ, որ Արման Սահակյանը հակաֆուտբոլային որոշում է կայացրել` հանելով ակումբին Հայաստանի առաջնությունից»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով` ՀՖՖ նախագահի ընտրությանը դեռևս շատ ժամանակ կա: Այն նախատեսված է մյուս տարվա փետրվարին: «Ով է ասում, որ ֆեդերացիայի լավագույն նախագահը ես եմ: Ոչ: Բայց ես այս պաշտոնում ոչ մեկի չեմ տեսնում»-եզրափակեց Հայրապետյանը:

ՀՖՖ համաժողովի ժամանակ ՀՖՖ գործադիր կոմիտեի առաջարկությանը ներկայացվեց «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ Արի», «Էսթեղլալ-Կոտայք», «Զվարթնոց-ՀԱՈՒ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբներ-հասարակական կազմակերպությունների՝ ՀՖՖ-ից հեռացման հարցերը: Ներկա բոլոր 24 պատվիրակները կողմ քվեարկեցին հեռացմանը: «Շիրակ»-ի հեռացումը կապվում է ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կանոնադրությունների խախտումներով:

Ժողովի ընթացքում նորից միաձայն հաստատվեց մի շարք ՓԲԸ-ների, ՀԿ-ների անդամակցությանը ՀՖՖ-ին, այդ թվում նաև՝ «Արարատ-Արմենիա», «Նորացված Փյունիկ» և «Էրեբունի սպորտային ակումբը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում