Մխիթարյանն իր կայքը կունենա
16/06/2018 11:28
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հայաստանի հավաքականի ավագն, «Արսենալ»-ի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանը շուտով իր կայքը կունենա՝ mkhitaryan.am: Նրա երկրպագուները այստեղ կարող են ծանոթանալ մարզիկի կենսագրությանը, կարիերայի պատմությանը, նայել լուսանկարները:
«Արսենալ» ակումբի տարածած հաղորդագրության մեջ ներկայացվում է, որ այժմ անգլիական ակումբում հանդես եկող ֆուտբոլիստը կարիերան սկսել է հայաստանյան, ապա ուկրաինական ակումբներում, ապա խաղացել է Դորտմունդի Բորուսիայում, «Մանչեսթր Յունայթեդ»-ում:
Կայքի միջոցով կարելի է ծանոթանալ ու գնել նաև «MickiToy»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում