AM | RU
USD
EUR
RUB

Վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրը

 

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՄԱՅԻՍԻ, Times.am։ Մարմաշենի վանական համալիր այցելած ցանկացած հյուր այսուհետ կարող է անձամբ փորձել «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրի կախարդանքը: Մոտ կես դար առաջ էկրան բարձրացած ֆիլմի աղբյուրը վերականգնվել է մոսկվայաբնակ գործարար Արթուր Գալստյանի միջոցներով, Համլետ Գևորգյանի և գյուղի բնակիչների մասնակցությամբ: Սակայն, եթե այն ժամանակ աղբյուրը դեկորատիվ բնույթ էր կրում, հիմա դա մանրակրկիտ վերականգնված լիարժեք խաչքար–աղբյուր է:

Ֆիլմի էկրան բարձրանալուց 47 տարի անց, հունիսի 10-ին, հենց այն նույն տարածքում, որտեղ տեղի էին ունեցել աղբյուրի նկարահանման տեսարանները, կայացավ աղբյուրի բացման արարողությունը: Ներկա էին բազմաթիվ հյուրեր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր տարածքներից: Ֆիլմի նկարահանումներին մասնակցած դերասաններ, նկարահանման խմբի անդամներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ֆիլմի օպերատոր Լևոն Աթոյանցը, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը՝ Երոնոսի դերակատարը, և Հեղնարի դերակատարուհի Յուլիա Ռուստամյանը տարածք եկան ֆայտոնով՝ այնպես, ինչպես ֆիլմում վարպետները: Միջոցառմանը ներկա էր նաև ֆիլմի գլխավոր հերոս վարպետ Մկրտչի կերպարը կերտած Սոս Սարգսյանի դուստրը՝ Անուշ Սարգսյանը:

Ֆիլմը էկրանավորվել է «Հայֆիլմ»-ում՝ տաղանդաշատ ռեժիսոր Արման Մանարյանի հետաքրքիր լուծումներով: 1971-ին էկրան բարձրացած ֆիլմը, ամբողջովին տարբերվում էր նախորդներից. սյուժեն այդ ժամանակի համար համարձակ էր, որոշ տեսարաններ՝ անսովոր: Մկրտիչ Արմենի վիպակի՝ «Հեղնար աղբյուրի» հիմքում ընկած է մի պատմություն, ըստ որի՝ աղբյուրներ կառուցող վարպետի երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրահարվում է ուրիշ տղամարդու: Ֆիլմի գործողությունները կատարվում են անցյալ դարում, հայկական ավանդապահ քաղաքում: Հեղնարի մահվանից հետո վարպետը կնոջ հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար:Աղբյուրի վրա գրվում է՝ «Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմե էդ ջրեն»: «Ֆիլմը իր համարձակության համար նաև որոշ ժամանակ արգելված է եղել»,- լրագրողներին պատմեց ֆիլմի օպերատոր Լևոն Աթոյանցը:

Հեղնարի երկար տարիներ Փարիզում բնակվող դերակատարուհին՝ Յուլիա Ռուստամյանը փաստում է, որ նկարահանումներից հետո 48 տարի անց անհավատալի է կրկին լինել այն վայրում, որտեղ տեղի են ունեցել նկարահանումների որոշ դրվագներ ու տեսնել նրանց, ում հետ աշխատել է: «Երբ ինձ առաջին անգամ հրավիրեցին այսեղ նկարահանման, շատ ուրախացա. հայ եմ ու արմատներով այստեղից. հայրս այստեղ է ծնվել՝ Լենինականում։ Այնպես որ զգացմունքներս շատ մեծ էին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ վերականգնվեց աղբյուրը և մեզ ևս մեկ հնարավուոթյուն տրվեց հանդիպելու: Սա սիրո, հայրենիքի ու արհեստավորի մասին ամենագեղեցիք ֆիլմերից է»,-նշեց Յուլիա Ռուստամյանը:

Լրահոս
Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող զինվորների ու սպաների շնորհիվ. ՍԴ նախագահ Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 12 մարդ կա Ռուսաստանը ստորագրել է «Mi-38T» ուղղաթիռների արտահանման առաջին պայմանագիրը Արթուր Վանեցյան. Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից ՀՀ քաղաքական և ռազմական վերնախավը Եռաբլուրում է. տեսանյութ Հայաստանի ռազմական-պետական գործիչների խոսքերը՝ Հայոց բանակի մասին «Առավոտ». Մինչև օրս չկա բանակցային համընկնող դիրքորոշում հայկական կողմերի և ադրբեջանական կողմի միջև. քաղաքագետ «Հրապարակ». Սևազգեստ մայրերը որոշել են փակել Փաշինյանի ճանապարհը «Հրապարակ». Հայկ Մարությանը, ԱԺ նիստը չսկսված, այցելել է Արարատ Միրզոյանին «Հրապարակ». Արման Բաբաջանյանին տեղավորել են ԱԺ-ի «էլիտար թաղամասում» «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտո­նի մրցույթին իշխանությունը որոշել է սաբոտաժ կազմակերպել Թե բա, զգուշացիր օլիգարխի թիկնազորից (լուրջ չի տղերք) «Երկրի վարչապետը դարձել է համընդհանուր ծաղրի առարկա. մեկ-երկու գրիչ էլ ցույց տա՝ մեկ ամիս էլ չի ձգի». Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիայի երկրաշարժից ավերված տների փոխարեն 2000 նոր բնակարան կկառուցվի Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Խնդիրը լուծելու համար Պուտինը կառավարությանը մեկ ամիս ժամանակ է տվել Իրանի հարավարևմտյան շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Օրեր առաջ Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է Մարդ, ով լույս է ճառագում Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» Արցախում կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Դավիթ Տոնոյան. Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը Սլովենիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին Սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն. Արսեն Բաբայան Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի Հայտնի է Աֆղանստանում կործանված ինքնաթիռի երթուղին և ուղևորների թիվը Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ տեսանյութ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan