AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ-ն ու Վրաստանը կարիք ունեն անկյունաքարային մի փաստաթղթի, որը կբացառի երկու կողմերի՝ միմյանց դեմ գործողություններում ներգրավվելը․ Է. Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Դիվանագիտական հարաբերությունները բարեկամական բառերով չպետք է որակել, դրանք կարող են լինել գործընկերային, դաշնակցային կամ էլ՝ թշնամական: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, Կենտրոնական Ասիայի և Կովկասի վաշինգթոնյան ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը՝ ուշադրություն հրավիրելով հայ-վրացական հարաբերությունների վրա. «բարեկամ» որակվող Վրաստանը չնայած ստրատեգիական նշանակություն ունի Հայաստանի համար, այնուամենայնիվ երկու երկրները ստրատեգիական հարաբերություններ չունեն:

Նա անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցին Վրաստան՝ ներկայացնելով իր դիտարկումները հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին:

«Հայաստանի նոր իշխանությունները պետք է մշակեն ռազմավարական հարաբերությունների օրակարգ Վրաստանի հետ: Նման օրակարգ մշակելու համար պետք է դիտարկել Հայաստանին և Վրաստանին սպառնացող վտանգները, անվտանգային և տնտեսական առումով ինչն է միավորում և ինչն է տարանջատում երկու երկրներին»,- ասաց նա:

Հայաստանի և Վրաստանի միջև եղած հարաբերություններում խնդիր առաջացնող հանգամանքներից են երկու երկրների հարաբերություններն այլ երկրների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, իսկ Վրաստանի համար՝ սպառնալիք դեռևս 2008 թվականից: Փորձագետը մատնանշեց, որ գաղտնիք չէ նաև, որ Վրաստանը մշտապես սպառնալիք է տեսել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայից: Մյուս կողմից, ըստ նրա, Վրաստանն ինտեգրվում է արևմտյան ինստիտուտներում, օրինակ՝ ՆԱՏՕ-ում, զարգացնելով նաև տարածաշրջանում իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և չեզոք, ոչ բլոկային կարգավիճակ ունեցող Ադրբեջանի հետ. այդ և մի քանի այլ երկրների հետ հարաբերություններ զարգացնելը տարածաշրջանային անվտանգության առումով ավելի ցանկալի է Վրաստանի համար:

«Հայաստանն ու Վրաստանը հիմա կարիք ունեն անկյունաքարային մի փաստաթուղթ ստորագրելու, որը կբացառի երկու կողմերին՝ միմյանց դեմ գործողություններում ներգրավվելը, կբացառի երրորդ կողմերին՝ Հայաստանի և Վրաստանի տարածքն օգտագործելը միմյանց դեմ: Այդ դեպքում կձևավորվի լուրջ փոխվստահություն՝ տարածաշրջանային անվտանգային հարցերը կարգավորելու և համագործակցելու շրջանակներում»,- ասաց նա՝ հավելելով, որ անվստահության խնդրի հետ պետք է հայկական կողմը հաշվի նստի:

Էդուարդ Աբրահամյանն ընդգծեց՝ հայ-ռուսական հարաբերությունների բնույթից ելնելով է, որ Թբիլիսիում առկա է որոշակի անվստահություն Հայաստանի նկատմամբ: Իր նշած համաձայնագիրը, ըստ նրա, կարևոր քաղաքական դեր կխաղա անվստահությունը երկուստեք թուլացնելու գործում:

Իսկ արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանի նոր իշխանությունների նման քայլը կընկալի: Էդուարդ Աբրահամյանի նկատառմամբ, իհարկե, չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ միակ երկիրը, և նրա հետ հարաբերությունների պահպանումն ու նրա նկատմամբ հավատարիմ մնալը մեր անվտանգային շահերից է բխում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է ունենա կամ չպետք է նախագծի ռազմավարական հարաբերություններ իր ամենամոտ հարևանների հետ:

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները՝ թե՛ վարչապետը, թե՛ արտաքին քաղաքականությամբ զբաղվողները գիտակցում են հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական դարձնելու անհրաժեշտությունը:

«Գիտակցում են, որ Հայաստանն իր մեկ հարևանի հետ չունի հարաբերություններ, մյուսի հետ ունի թշնամական հարաբերությունները, մյուս հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ չունի ռազմավարական հարաբերություններ, չնայած երկուսն էլ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն: Այս նոնսենսային իրավիճակից դուրս գալու հրաշալի հնարավորություն է ընձեռվել, որը պետք է անպայման օգտագործել»,- ասաց նա:

Փորձագետը նշեց, որ դատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից՝ կարելի է ենթադրել, որ ՀՀ նոր իշխանությունները ցանկանում են Վրաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների մի ծրագիր մշակել:

«Կա ցանկություն, կա տրամադրվածությունը, ինչը ես շատ դրական եմ գնահատում: Կարծում եմ՝ դա ենթադրում է մի շարք մասնագիտական, քաղաքական, նաև վերլուծական ռեսուրների մեկտեղում՝ կոմբինացիա: Այսինքն՝ պետք է սցենարներ մշակվեն, և դրանք Վրաստանի հետ համաձայնեցնելով՝ իրականություն դարձնեն»,- ասաց նա:

Նաև նկատեց՝ ՀՀ նոր իշխանությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան տարբերվում է նախկին իշխանությունների այցերից: «Նիկոլ Փաշինյանի այցը տարբերվում էր իր նախաձեռնողականությամբ, ինչը նախկին իշխանությունների կողմից չի զգացվել: Նախկին իշխանությունների այցերը արարողակարգային, առօրեական բնույթ են կրել: Այս անգամվա այցի շեշտադրումներն ավելի ռազմավարական էին: Կարծում եմ և հույս ունեմ, որ դա կզարգանա մոտ ժամանակներում»,- ասաց նա:

Լրահոս
Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan