Սիրիան ճանաչել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը

Սիրիան ճանաչել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արաբական Հանրապետությունը եւ Հարավային Օսիայի Հանրապետությունը պայմանավորվել են փոխադարձ ճանաչման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Հարավային Օսիայի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Հարավային Օսիայի Հանրապետությունը եւ Սիրիայի Արաբական Հանրապետությունը «…» հայտարարում են ներկայիս կոմյունիկեի հրապարակման ամսաթվից փոխադարձ ճանաչման եւ երկու երկրների միջեւ դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին»,- նշվում է փաստաթղթում:

Իր հերթին, Աբխզիայի նախագահի վարչակազմը հայտնել է, որ Սիրիան ճանաչել է հանրապետության անկախությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում