AM | RU
USD
EUR
RUB

«Հայֆիլմ»-ն աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնես գրավ կամ վաճառես. ռեժիսոր

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, panorama.am: ««Հայֆիլմ»-ը պետք է լինի մեր ազգային բրենդը, այստեղ անցյալի արժևորման վրա հիմնվելով՝ այն պետք է շարունակի գործունեությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր Հայկ Բաբայանը՝ ներկայացնելով նախաձեռնության նպատակն ու առաջիկա անելիքները։

Ռեժիսորը տեղեկացրեց, որ այսօրվանից մեկնարկում է ստորագրահավաք՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի պետական կարգավիճակը պահպանելու համար։ Ստորագրահավաքի ձևաթղթի վրա գրված է. «Դեմ եմ «Հայֆիլմ»-ի մասնավորեցմանը, պետականացնել «Հայֆիլմ»-ը, մշակութային ազգային արժեքը հայ ժողովրդի սեփականությունն է»։

««Հայֆիլմ»-ն աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնես գրավ կամ վաճառես՝ պարտքերից ազատվելու համար, այն հայ ժողովրդի ընտանեկան հարստությունն է։ Կինոստուդիան պետք է պետական մակարդակով պահպանվի։ «Հայֆիլմ»-ի մասին միայն պատերով պետք չէ դատել։ Այն պետք է միավորի նկարիչներին, անիմատորներին, սետեղծագործողներին, որտեղ կարելի է սովորել դրամատուրգիա, սցենարի վարպետություն, տեխնիկական կարևոր մեթոդիկա»,- ասաց Հայկ Բաբայանը։

Նրա կարծիքով՝ «Հայֆիլմի» ու Մատենադարանի միջև որևէ տարբերություն չկա, մեկը մեր գրականությունն է, մյուսը՝ տեսողությունն ու լսողությունը։

Բաբայանի խոսքով, եթե ստորագրությունների քանակը հասցնի 20-հազարի այն ինչ-որ եղանակ կարող է փոխել. «Մենք չենք նախատեսում ինքնանպատակ ստորագրահավաք կազմակերպել, ստորագրողը պետք է իմանա «Հայֆիլմ»-ի մասին, սրտացավ լինի, այլ ոչ թե նայի լոգոյին ու ասի՝ Սասուցի Դավիթն է»։

Նախաձեռնության համակարգող, կինոսցենարիստ Հայկ Զաքարյանն էլ նշեց, որ «Հայֆիլմ»-ը պետք է լինի ազգային բրենդը և անցյալի արժևորման վրա հիմնվելով՝ այն պետք է շարունակի գործուներությունը. «Այն ֆիլմերը, որոնք մենք տեսել ենք, տեսել են մեր ծնողները ու համարվել է հայկական կինոարժեք, ամբողջը ստեղված են այս կինոստուդիայում»։

Panorama.am-ի հարցին, թե մշակույթի նորանշանակ նախարարին արդեն դիմել են խնդրի հետ կապված, Հայկ Բաբայանը պատասխանեց. «Նամակ ենք գրել նրա ֆեյսբուքյան էջին, արձաքանք չի եղել»։

Նախաձեռնության անդամները նախարարին չշտապեցին մեղադրել իրենց նամակն անարձագանք թողնելու համար, նշելով. «Սպասելի էր։ Այս պահին պետք է դիմել թեկուզ պատգամավորներին, վարչապետի խորհրդականին, նման մասշտաբի մարդիկ այս հարցին ավելի լավ լուծում կարող են տալ, քան այս պահին մշակույթի նախարարը»։

Դիտարկմանը՝ եթե մասնավոր ինչ-որ մեկը վերցնի կինոստուդիան և իրականացնի իր առջև դրված բոլոր ծրագրերը Հայկ Բաբայանը նկատեց. «Պետությունն ինքը կարող է պահել, այդ հնարավորությունն ունի, սակայն եթե դիտարկենք նման դեպք, ապա եթե պետք է վերցնի, «Հայֆիլմ»-ի լոգոն դարձնի ազգային բրենդ ու պահպանի իր էությամբ, մենք դեմ չենք»։

Նախաջեռնության անդամները, գտնում են, որ նաև պետք է ստեղծվի անկախ ֆոնդ՝ հայկական կինոժառանգությունը պահպանելու համար։

«Հայկական կինոժառանգությունն այս պահին գտնվում է շատ վատ վիճակում, թե ժապավենների, թե տեխնիկական, թե բազային առումով։ Մենք առաջարկում ենք օր առաջ ստեղծել անկախ ֆոնդ, որտեղ կլինի դրամահավաք, կհավաքվի գումար, կներկայացվի ազգային կինոկենտրոնին կամ ղեկավարությանը, քանի ֆիլմ է փչանում, որոշվի որքան գումար է անհրաժեշտ դրանք պահպանելու համար։ Եթե այդ գումարից անգամ մեկ դոլար անհետացավ, ես այդ մեկ դոլարի համար գնալու եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց ու ասեմ՝ «այս մի դոլարը կերան ու այն պետք է դառնա մեծ պրոբլեմ»։ Այս անկախ ֆոնդը պետք է կառավարի չեզոք մարդ, լինի ազնվագույն, սրտացավ ու հայրենասեր մարդ, կարող է լինել անգամ քաղաքական գործիչ»,- հավելեց Հայկ Բաբայանը։

«Հայֆիլմ»-ը պետք է լինի մեր ազգային բրենդը, այստեղ անցյալի արժևորման վրա հիմնվելով՝ այն պետք է շարունակի գործունեությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր Հայկ Բաբայանը՝ ներկայացնելով նախաձեռնության նպատակն ու առաջիկա անելիքները։

Ռեժիսորը տեղեկացրեց, որ այսօրվանից մեկնարկում է ստորագրահավաք՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի պետական կարգավիճակը պահպանելու համար։ Ստորագրահավաքի ձևաթղթի վրա գրված է. «Դեմ եմ «Հայֆիլմ»-ի մասնավորեցմանը, պետականացնել «Հայֆիլմ»-ը, մշակութային ազգային արժեքը հայ ժողովրդի սեփականությունն է»։

««Հայֆիլմ»-ն աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնես գրավ կամ վաճառես՝ պարտքերից ազատվելու համար, այն հայ ժողովրդի ընտանեկան հարստությունն է։ Կինոստուդիան պետք է պետական մակարդակով պահպանվի։ «Հայֆիլմ»-ի մասին միայն պատերով պետք չէ դատել։ Այն պետք է միավորի նկարիչներին, անիմատորներին, սետեղծագործողներին, որտեղ կարելի է սովորել դրամատուրգիա, սցենարի վարպետություն, տեխնիկական կարևոր մեթոդիկա»,- ասաց Հայկ Բաբայանը։

Նրա կարծիքով՝ «Հայֆիլմի» ու Մատենադարանի միջև որևէ տարբերություն չկա, մեկը մեր գրականությունն է, մյուսը՝ տեսողությունն ու լսողությունը։

Բաբայանի խոսքով, եթե ստորագրությունների քանակը հասցնի 20-հազարի այն ինչ-որ եղանակ կարող է փոխել. «Մենք չենք նախատեսում ինքնանպատակ ստորագրահավաք կազմակերպել, ստորագրողը պետք է իմանա «Հայֆիլմ»-ի մասին, սրտացավ լինի, այլ ոչ թե նայի լոգոյին ու ասի՝ Սասուցի Դավիթն է»։

Նախաձեռնության համակարգող, կինոսցենարիստ Հայկ Զաքարյանն էլ նշեց, որ «Հայֆիլմ»-ը պետք է լինի ազգային բրենդը և անցյալի արժևորման վրա հիմնվելով՝ այն պետք է շարունակի գործուներությունը. «Այն ֆիլմերը, որոնք մենք տեսել ենք, տեսել են մեր ծնողները ու համարվել է հայկական կինոարժեք, ամբողջը ստեղված են այս կինոստուդիայում»։

Panorama.am-ի հարցին, թե մշակույթի նորանշանակ նախարարին արդեն դիմել են խնդրի հետ կապված, Հայկ Բաբայանը պատասխանեց. «Նամակ ենք գրել նրա ֆեյսբուքյան էջին, արձաքանք չի եղել»։

Նախաձեռնության անդամները նախարարին չշտապեցին մեղադրել իրենց նամակն անարձագանք թողնելու համար, նշելով. «Սպասելի էր։ Այս պահին պետք է դիմել թեկուզ պատգամավորներին, վարչապետի խորհրդականին, նման մասշտաբի մարդիկ այս հարցին ավելի լավ լուծում կարող են տալ, քան այս պահին մշակույթի նախարարը»։

Դիտարկմանը՝ եթե մասնավոր ինչ-որ մեկը վերցնի կինոստուդիան և իրականացնի իր առջև դրված բոլոր ծրագրերը Հայկ Բաբայանը նկատեց. «Պետությունն ինքը կարող է պահել, այդ հնարավորությունն ունի, սակայն եթե դիտարկենք նման դեպք, ապա եթե պետք է վերցնի, «Հայֆիլմ»-ի լոգոն դարձնի ազգային բրենդ ու պահպանի իր էությամբ, մենք դեմ չենք»։

Նախաջեռնության անդամները, գտնում են, որ նաև պետք է ստեղծվի անկախ ֆոնդ՝ հայկական կինոժառանգությունը պահպանելու համար։

«Հայկական կինոժառանգությունն այս պահին գտնվում է շատ վատ վիճակում, թե ժապավենների, թե տեխնիկական, թե բազային առումով։ Մենք առաջարկում ենք օր առաջ ստեղծել անկախ ֆոնդ, որտեղ կլինի դրամահավաք, կհավաքվի գումար, կներկայացվի ազգային կինոկենտրոնին կամ ղեկավարությանը, քանի ֆիլմ է փչանում, որոշվի որքան գումար է անհրաժեշտ դրանք պահպանելու համար։ Եթե այդ գումարից անգամ մեկ դոլար անհետացավ, ես այդ մեկ դոլարի համար գնալու եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց ու ասեմ՝ «այս մի դոլարը կերան ու այն պետք է դառնա մեծ պրոբլեմ»։ Այս անկախ ֆոնդը պետք է կառավարի չեզոք մարդ, լինի ազնվագույն, սրտացավ ու հայրենասեր մարդ, կարող է լինել անգամ քաղաքական գործիչ»,- հավելեց Հայկ Բաբայանը։

««Հայֆիլմ»-ը պետք է լինի մեր ազգային բրենդը, այստեղ անցյալի արժևորման վրա հիմնվելով՝ այն պետք է շարունակի գործունեությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր Հայկ Բաբայանը՝ ներկայացնելով նախաձեռնության նպատակն ու առաջիկա անելիքները։

Ռեժիսորը տեղեկացրեց, որ այսօրվանից մեկնարկում է ստորագրահավաք՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի պետական կարգավիճակը պահպանելու համար։ Ստորագրահավաքի ձևաթղթի վրա գրված է. «Դեմ եմ «Հայֆիլմ»-ի մասնավորեցմանը, պետականացնել «Հայֆիլմ»-ը, մշակութային ազգային արժեքը հայ ժողովրդի սեփականությունն է»։

««Հայֆիլմ»-ն աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնես գրավ կամ վաճառես՝ պարտքերից ազատվելու համար, այն հայ ժողովրդի ընտանեկան հարստությունն է։ Կինոստուդիան պետք է պետական մակարդակով պահպանվի։ «Հայֆիլմ»-ի մասին միայն պատերով պետք չէ դատել։ Այն պետք է միավորի նկարիչներին, անիմատորներին, սետեղծագործողներին, որտեղ կարելի է սովորել դրամատուրգիա, սցենարի վարպետություն, տեխնիկական կարևոր մեթոդիկա»,- ասաց Հայկ Բաբայանը։

Նրա կարծիքով՝ «Հայֆիլմի» ու Մատենադարանի միջև որևէ տարբերություն չկա, մեկը մեր գրականությունն է, մյուսը՝ տեսողությունն ու լսողությունը։

Բաբայանի խոսքով, եթե ստորագրությունների քանակը հասցնի 20-հազարի այն ինչ-որ եղանակ կարող է փոխել. «Մենք չենք նախատեսում ինքնանպատակ ստորագրահավաք կազմակերպել, ստորագրողը պետք է իմանա «Հայֆիլմ»-ի մասին, սրտացավ լինի, այլ ոչ թե նայի լոգոյին ու ասի՝ Սասուցի Դավիթն է»։

Նախաձեռնության համակարգող, կինոսցենարիստ Հայկ Զաքարյանն էլ նշեց, որ «Հայֆիլմ»-ը պետք է լինի ազգային բրենդը և անցյալի արժևորման վրա հիմնվելով՝ այն պետք է շարունակի գործուներությունը. «Այն ֆիլմերը, որոնք մենք տեսել ենք, տեսել են մեր ծնողները ու համարվել է հայկական կինոարժեք, ամբողջը ստեղված են այս կինոստուդիայում»։

Panorama.am-ի հարցին, թե մշակույթի նորանշանակ նախարարին արդեն դիմել են խնդրի հետ կապված, Հայկ Բաբայանը պատասխանեց. «Նամակ ենք գրել նրա ֆեյսբուքյան էջին, արձաքանք չի եղել»։

Նախաձեռնության անդամները նախարարին չշտապեցին մեղադրել իրենց նամակն անարձագանք թողնելու համար, նշելով. «Սպասելի էր։ Այս պահին պետք է դիմել թեկուզ պատգամավորներին, վարչապետի խորհրդականին, նման մասշտաբի մարդիկ այս հարցին ավելի լավ լուծում կարող են տալ, քան այս պահին մշակույթի նախարարը»։

Դիտարկմանը՝ եթե մասնավոր ինչ-որ մեկը վերցնի կինոստուդիան և իրականացնի իր առջև դրված բոլոր ծրագրերը Հայկ Բաբայանը նկատեց. «Պետությունն ինքը կարող է պահել, այդ հնարավորությունն ունի, սակայն եթե դիտարկենք նման դեպք, ապա եթե պետք է վերցնի, «Հայֆիլմ»-ի լոգոն դարձնի ազգային բրենդ ու պահպանի իր էությամբ, մենք դեմ չենք»։

Նախաջեռնության անդամները, գտնում են, որ նաև պետք է ստեղծվի անկախ ֆոնդ՝ հայկական կինոժառանգությունը պահպանելու համար։

«Հայկական կինոժառանգությունն այս պահին գտնվում է շատ վատ վիճակում, թե ժապավենների, թե տեխնիկական, թե բազային առումով։ Մենք առաջարկում ենք օր առաջ ստեղծել անկախ ֆոնդ, որտեղ կլինի դրամահավաք, կհավաքվի գումար, կներկայացվի ազգային կինոկենտրոնին կամ ղեկավարությանը, քանի ֆիլմ է փչանում, որոշվի որքան գումար է անհրաժեշտ դրանք պահպանելու համար։ Եթե այդ գումարից անգամ մեկ դոլար անհետացավ, ես այդ մեկ դոլարի համար գնալու եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց ու ասեմ՝ «այս մի դոլարը կերան ու այն պետք է դառնա մեծ պրոբլեմ»։ Այս անկախ ֆոնդը պետք է կառավարի չեզոք մարդ, լինի ազնվագույն, սրտացավ ու հայրենասեր մարդ, կարող է լինել անգամ քաղաքական գործիչ»,- հավելեց Հայկ Բաբայանը։

Լրահոս
Գյուղացիները փորձեցին ճանապարհ փակել. հրմշտոց սկսեց (տեսանյութ) ԱԺ–ն քննարկում է «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցը․ նիստը՝ ուղիղ «Չափդ ճանաչի, արա». վիճաբանություն՝ պատգամավորների միջև (Տեսանյութ) Իրանը հայտարարում է, թե միջուկային գործարքի առջև դռները դեռևս բաց են Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. Միքայել Մինասյան Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաև ոստիկանությունը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում. Գարիկ Սարգսյան ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Միակողմանի քննությունը չի բացահայտելու «Մարտի 1-ի» ողջ ճշմարտությունը. Էլինար Վարդանյան ԱԺ նիստը՝ ուղիղ Անասնատերերը փակել են Երևան-Արարատ մայրուղին «168 ժամ». Թոշակառուն հիմա հավանաբար «լավ կապրի» «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային ժողով և պարզաբանում կպահանջեն «Իրավունք». Կոկորդիլոսասեր մարզպետի մորաքրոջ հարսը «կրկին փորձիր» տարբերակով մասնակցելու է մրցույթին «Հրապարակ». Հիմա էլ Լիլիթ Մակունցն է խմբագրում ասածները «Ժողովուրդ»․ Մարզեր կան՝ ընդամենը 1 սպանդանոց ունեն, ո՞նց հասցնեն «Փաստ». Փնտրվում են «քայլող» պատգամավորներ «Հրապարակ». Հայկ Մարությանը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում «Փաստ». Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանությունների կյանքում «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը «168 ժամ». Ինչպե՞ս են մի կողմից նվազեցնում հարկային բեռը, մյուս կողմից՝ գումարը հետ վերցնում «Իրատես». Գա­զի թան­կա­ցու­մը դո­մի­նո­յի է­ֆեկ­տով մի շարք ապ­րանք ու ծա­ռա­յու­թյուն է թան­կաց­նե­լու «Փաստ». Այս իշխանությունները շարունակում են գործել աչքաչափով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 2020 թվականին սպառողի համար գազի գնի հարցը դեռևս անորոշ է Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր Հայտնի է Արցախի համապետական ընտրությունների օրը «Հայաստանի ազգային հերոսներից» մեկն ըստ տարածված լուրերի խոցվել է թիկունքից արձակված երկու գնդակով «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներ Ալավերդյան. Պատգամավորների իմացությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, միտինգային մակարդակի է Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար Իրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. ՏԵՍՆԱՅՈՒԹ Սեբաստիայում 3.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել Մարալիկում միջպետական ճանապարհ են փակել (լուսանկարներ) Հերթական կարևոր պաշտոնանկությունը Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը մեծացրել է իր անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan